«Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել է «Սա Երևանն է» խորագրով համերգ՝ նվիրված Երևանին։ Համերգին կմասնակցեն մայրաքաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ՝ Մալխաս ջազ տրիո, Խաչիկ Սահակյան տրիո, Ռուբեն Հախվերդյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան, Ֆորշ և Դավիթ Մուշեղյան, Արթուր Իսպիրյան, Աննա Վարդազարյան և Քրիստ Մանարյան։
Հանդիսատեսը կվայելի հատուկ պրոյեկցիոն շոու․ դահլիճի պատերին կցուցադրվեն տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ Տեսողական այս վառ էֆեկտներն առավել կխորացնեն երաժշտության հույզերն ու մթնոլորտը։ Երեկոյի ընթացքում հայտնի և սիրված երաժիշտները կկատարեն Երևանին նվիրված ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր կատարում կպատմի մայրաքաղաքի պատմության, գեղեցկության, հարուստ մշակույթի և անկրկնելի ոգու մասին։ Համերգը տեղի կունենա մայիտի 24-ին՝ ժամը 19:30, Արամ Խաչատրյան
համերգասրահում։
««Սա Երևանն է» համերգը խոստանում է լինել հիշարժան երաժշտական տոն, որը կպարգևի հանդիսատեսին ջերմություն, հպարտություն և սեր մեր անգին մայրաքաղաքի հանդեպ», - ասված է «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» հայտարարությունում։