13 տարի «Ռեալում» անցկացնելուց հետո մադրիդյան ակումբից հեռացած խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գրառում է կատարել սոցցանցերում:
«Իմ տունը 13 տարի շարունակ: Իմ հավերժական տունը: Սա հրաժեշտ չէ. կհանդիպենք ավելի ուշ»,- գրել է 39-ամյա Մոդրիչը:
Ավելի վաղ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Ռեալի» կազմում 28 տիտղոս նվաճած Մոդրիչը կարիերան կշարունակի իտալական «Միլանում»: