Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսն» ու սլովենացի բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը հաստատել են, որ նոր պայմանագիր են կնքել:
OFFICIAL: Luka extends with the #LakeShow. pic.twitter.com/kPumzGEO0u
— Los Angeles Lakers (@Lakers) August 2, 2025
«Ես հենց նոր երկարաձգեցի պայմանագիրս «Լեյքերսի» հետ։ Կշարունակեմ աշխատել՝ տիտղոսներ նվաճելու համար։ Շնորհակալ եմ «Լեյքերսին», իմ թիմակիցներին և բոլոր երկրպագուներին, որոնք առաջին օրվանից այդքան սեր են ցուցաբերել։ Սա միայն սկիզբն է»,- գրել է 26-ամյա Դոնչիչը սոցցանցերում:
I just signed my extension with the Lakers. Excited to keep working to bring championships to LA and make Laker Nation proud. Grateful to the Lakers, my teammates and all the fans who’ve shown so much love since day one. This is just the beginning. 💜💛 pic.twitter.com/PrTfTxxlpU
— Luka Doncic (@luka7doncic) August 2, 2025
Պայմանագիրը նախատեսված է երեք տարով: Դոնչիչը նախորդ մրցաշրջանի կեսից էր միացել «Լեյքերսին»:
Քիչ առաջ հանրահայտ ինսայդեր Շեմս Չարանիան գրել էր, որ երեք մրցաշրջանի ընթացքում սլովենացին կվաստակի 165 միլիոն դոլար։


