Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի մասնակցի Մայամիի «Մասթերսին»: 25-ամյա թենիսիստուհու որոշումը պայմանավորված է սիրելիի մահով:
Սաբալենկայի սիրելին՝ «Սալավատ Յուլաևի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Կոլցովը, մահացել է մարտի 18-ին Մայամիում: Կոլցովը ԱՄՆ էր ժամանել թենիսիստուհուն աջակցելու համար:
Yahoo News-ի փոխանցմամբ Կոլցովը ինքնասպանություն է գործել՝ ցատկելով հյուրանոցի սենյակի պատուհանից: Տեղեկությունը հաստատել է նաև Մայամիի ոստիկանությունը:
Կոնստանտին Կոլցովը 2006-2012 թվականներին ելույթ էր ունեցել «Սալավատ Յուլաևի» կազմում: 2022 թվականից գլխավոր մարզչի օգնականն էր:


