Logo

Սադիո Մանեն հիվանդանոցում գտնվելու ժամանակ հոգացել է հիվանդ երեխայի բուժման ծախսը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:45 / 08.02.2022ՍՊՈՐՏ
Sadio Mane

Սենեգալի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն անհաղորդ չի մնացել մարդկանց տառապանքի նկատմամբ և աջակցել է դժվար կացության մեջ հայտնված մի ընտանիքի։

Équinoxe Tv-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Կամերունի մայրաքաղաքում։ Նշվում է, որ կոնքազդրի վնասվածքով տեղի հիվանդանոցներից մեկը տեղափոխված Մանեն վճարել է մի երեխայի բուժման ծախսերը՝ դրանով իսկ փրկելով նրա կյանքը։ Մանկիկը տառապում է կյանքին սպառնացող հիվանդությամբ, սակայն նրա ընտանիքն ի վիճակի չէր հոգալ նրա բուժման ծախսերը։

Լրատվամիջոցը չի նշում, թե հատկապես երբ է տեղի ունեցել այդ իրադարձությունը։ Սակայն հայտնի է, որ Մանեն հիվանդանոց էր տեղափոխվել Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ Կաբո Վերդեի հավաքականի հետ խաղից հետո, որը սենեգալցիները շահել էին 2։0 հաշվով։ Նա բախվել էր մրցակցի դարպասապահ Ժոզիմար Վոզինիայի հետ։

Դեռ 2020 թվականին Մանեն գումար էր նվիրաբերել՝ Սենեգալի իր հայրենի Բամբալի քաղաքում հիվանդանոց և դպրոց կառուցելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա