Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասր», հաղորդում է The Athletic-ը:
31-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը Պորտուգալիայում հանդիպել է արաբական ակումբի մարզական տնօրենի հետ՝ քննարկելու հավանական տեղափոխությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է 30 միլիոն եվրոյի դիմաց հրաժեշտ տալ Մանեին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
2022/23 մրցաշրջանում սենեգալցին «Բավարիայի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանֆերային արժեքը: