Logo

Սադիո Մանեն նոյեմբերից ի վեր առաջին անգամ մարզվել է գնդակով (ֆոտո)

16:12 / 31.01.2023ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը վնասվածքի պատճառով չէր խաղում 2022-ի նոյեմբերից, մարզվել է գնդակով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը մարզումները վերսկսել էր մեկ շաբաթ առաջ ու կատարել վազքային վարժություններ:

Հիշեցնենք, որ Մանեն ծնկի վնասվածք էր ստացել ու վիրահատվել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ շաբաթ առաջ:

Սենեգալի հավաքականի ավագն այս մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 11 գոլ ու կատարել 4 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ