Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեն, որը վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ ու վիրահատվել, առաջիկա օրերին կվերադառնա ընդհանուր խումբ ու կանցկացնի ամբողջական մարզում:
Bild-ի տեղեկություններով, 30-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի Փարիզի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, որը կկայանա մարտի 8-ին Մյունխենում:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մյունխենյան գրանդը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել:
Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 խաղ, խփել 11 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:


