Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնով խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
«Ունենք այն, ինչ ունենք: Ենթադրենք, եթե Էդիկը հեռանա մեկ շաբաթից կամ երկու տուր անց, ապա ես վստահ եմ, որ այդ երկու տուրերում նա առավելագույնս կաշխատի և թիմին կտա այն ամենը, ինչ հնարավոր է:
Եթե նա հեռանա, ապա թիմին անհրաժեշտ կլինի վերակառուցում: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, չգիտեմ՝ արդյոք Էդուարդը փոխարինելի՞ է, թե՝ ոչ»,- Սաֆոնովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել հոլանդական «Ֆեյենորդում» կամ «Այաքսում»:
2023/24 մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: