Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին ու նվաճել մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը Հովհաննիսյանը կվիճարկի ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ:

