Logo

Սական մեկ ամսից ավելի չի օգնի «Արսենալին»

16:31 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի եզրային հարձակվող Բուկայո Սական վնասվածքի պատճառով 4-6 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է The Times-ը։ Ակումբը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։

Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի։ Սական հարկադրված փոխարինվել է «Քրիսթալ Փելասի» դեմ լոնդոնյան դերբիի առաջին խաղակեսում (5-1):

Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա