Իտալացի լեգենդար մարզիչ Արիգո Սակին խոսել է Իտալիայի հավաքականի մասին.
«Լուչիանո Սպալետիի ներկայությունն ինձ ամենաշատն է հանգստացնում։ Կարծում եմ` նա հիանալի մարզիչ է, կարող է խաղային լավ ձեռագիր ստեղծել ու թիմին իր ուրույն խաղաոճը տալ: Նա դա արդեն արել է «Նապոլիում»։ Ես նաև հավատում եմ, որ եթե տղաները պատշաճ կերպով կատարեն նրա հրահանգները, Իտալիայի հավաքականը կարող է զարմացնել Եվրոպայի առաջնության ժամանակ։
Չեմ զարմանա, եթե թիմը խաղային լավ ռիթմի մեջ մտնի մրցաշարի հենց սկզբից։ Նախ խաղալու ենք Ալբանիայի, այնուհետև Իսպանիայի ու Խորվաթիայի հավաքականների դեմ։ Բոլոր մրցակիցներին պետք է վերաբերվել հարգանքով ու մոտենալ առավելագույն լրջությամբ և վճռականությամբ»,- նախկին մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Արիգո Սակին մարզչական կարիերայում առավել հայտնի է «Միլանում» և Իտալիայի հավաքականում աշխատելու շնորհիվ։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է B խմբում։ Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարն սկսելու է հունիսի 15-ին և կմրցի Ալբանիայի հավաքականի դեմ։


