«Միլանի» լեգենդար մարզիչ Արիգո Սակին խոսել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին.
«Հիանալի գիտեմ «Ռեալում» տիրող իրավիճակը և ծանոթ եմ Ֆլորենտինո Պերեսի հետ, քանի որ այնտեղ մարզական տնօրեն եմ աշխատել։ Նա հիանալի նախագահ է, բայց հարձակվողներին չափազանց շատ է ուշադրություն դարձնում։
Պատկերացրեք` ինձ երեք ամիս պահանջվեց, որպեսզի նրան համոզեմ ձեռք բերել Սերխիո Ռամոսին։ Նա նույնիսկ չի նայում պաշտպանների կողմը»,- Սակիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Սակին «Արքայական ակումբի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2004-05 թթ.։