Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է թիմում:
«Սա իմ վերջին մրցաշրջանն է ակումբում, և ես ցանկանում եմ ինչ-որ առանձնահատուկ բան անել քաղաքի համար: Նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա:
Ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան «Լիվերպուլի» հետ: Վերջին 7 կամ 8 տարիների իմ հարցազրույցներում ես միշտ ասում եմ` ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգան: Բայց սա առաջին անգամն է, որ ասում եմ` իսկապես ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան»,- ասել է Սալահը Sky Sports-ին:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին։ Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 20 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 18 խաղից հետո 45 միավորով Պրեմիեր լիգայի առաջատարն է, 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին», որը 19 հանդիպում է անցկացրել: