Logo

Սալահ. «Ուզում եմ, որ ինձ հարգեն»

11:27 / 07.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիդսի» դեմ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի արտագնա մրցավեճում (3-3) խաղաժամանակ չստանալուց հետո խոսել է իրավիճակի մասին, հաղորդում է The Athletic-ը:

«Ես միշտ աջակցել եմ այս ակումբին։ Իմ երեխաները միշտ կաջակցեն։ Ես շատ եմ սիրում այս ակումբը և միշտ կսիրեմ։ Երեկ զանգեցի մորս և ասացի. «Եկե՛ք «Բրայթոնի» դեմ դեկտեմբերի 13-ին կայանալիք խաղին»։ Չգիտեմ՝ կխաղա՞մ, թե՞ ոչ, բայց կվայելեմ խաղը։

Իմ մտքում ես կվայելեմ այս խաղը, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդը։ Ես կլինեմ «Էնֆիլդում»՝ հրաժեշտ տալու երկրպագուներին և գնալու Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։

Սա ինձ համար անընդունելի է։ Չգիտեմ, թե ինչու է այս ամենը կատարվում ինձ հետ։ Ես չեմ հասկանում։ Կարծում եմ, որ եթե սա լիներ որևէ այլ տեղ, ցանկացած ակումբ կպաշտպաներ իր խաղացողին։ Հիմա ես դա տեսնում եմ այնպես, կարծես Մոյին նետում եք ավտոբուսի տակ, քանի որ նա այժմ խնդիր է թիմի համար։

Բայց ես չեմ կարծում, թե ես եմ խնդիրը։ Ես այս ակումբի համար շատ բան եմ արել։ Ես ուզում եմ, որ ինձ հարգեն։ Չպետք է ամեն օր պայքարեմ իմ տեղի համար, քանի որ ես այն վաստակել եմ։ Ես ոչ մեկից լավը չեմ, բայց ես իմ տեղը վաստակել եմ»,- ասել է եգիպտոսցին:

Սալահը 3 խաղ անընդմեջ մնում է Առնե Սլոթի գլխավորած թիմի պահեստայինների նստարանին:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ