Բացահայտվել է անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի առանձնատնից կատարված գողության դեպքը, հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարողներին, նրանցից մեկը 30-ամյա ֆուտբոլիստի առանձնատան անվտանգության աշխատակիցն է, որն ընկերոջ օգնությամբ է կատարել հանցանքը:
Չարագործները գողացել էին խաղակոշիկներ, մեդալներ, բյուրեղյա իրեր և հեռուստացույցներ: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել: