Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս գոլառատ խաղում 3-2 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»։
Մերսիսայդյան ակումբից դուբլ գրանցեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 31 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ «Սաութհեմփթոնը» 4 միավորով վերջինն է` 20-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»` 2-3
Ադամ Արմստրոնգ, 42, Մատեուս Ֆերնանդեշ, 56 - Դոմինիկ Սոբոսլայ, 30, Մոհամեդ Սալահ, 65, 83 (11մ)
Չիրացրած 11-մետրանոց` Ադամ Արմստրոնգ, 42 («Սաութհեմփթոն»)