Logo

Սալահի գոլը հաղթական էր «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:27 / 16.10.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-Սալահ

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» 1-0 հաշվով տնային հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Անգլիայի փոխչեմպիոնի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն աչքի ընկավ բրազիլացի դարպասապահ Ալիսոնի փոխանցումից հետո: Այդ դրվագում անվստահ պաշտպանվեց «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելոն:

30-ամյա Սալահն առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայի 4 խաղում անընդմեջ գրավում է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը:

Հանդիպման 85-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Պատճառն այն էր, որ գերմանացի մասնագետը բավականին բուռն արձագանքեց խաղային դրվագում հանդիպման գլխավոր մրցավար մրցավար Էնթոնի Թեյլոր որոշմանը:

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդ տեղում է և արդեն 4 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որն այս տուրում հաղթել էր «Լիդսին»: «Լիվերպուլը» 13 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-0

Մոհամեդ Սալահ, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ