Logo

Սալահի պատմական ռեկորդը Պրեմիեր լիգայում

23:54 / 12.02.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում ասիստ է կատարել (առաջին խաղակես, 1-1) և պատմական ռեկորդ գրանցել առաջնությունում, հայտնում է Squawka-ն։

Եգիպտոսցին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում արտագնա խաղերում 22 գոլային ներգրավվածություն է ունենում (13 խաղ, 13 գոլ, 9 ասիստ)։

32-ամյա Սալահը գերազանցել է «Նյուքասլի» նախկին հարձակվող Էնդի Քոուլի ռեկորդը։ Քոուլը 1993/94 մրցաշրջանում արտագնա խաղերում ունեցել է 21 գոլային ներգրավվածություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ