«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է, հաղորդում է ESPN-ը։
«Նրանք այս մրցաշրջանում հիանալի թիմ են։ Կարծում եմ՝ «Արսենալն» այս պահին ֆավորիտն է, քանի որ ունի ֆուտբոլիստներ, որոնք հինգ տարի միասին են խաղում։ Չեմ կարող ասել, թե նրանց հաջողություն եմ մաղթում։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք կրկին չեմպիոն դառնալ»,- ասել է եգիպտոսցին:
Գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցաշրջանի մեկնարկային խաղում տանը 4-2 հաշվով հաղթել էր «Բորնմութին», իսկ «Արսենալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:


