«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով հասավարվել է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիին։
Եգիպտոսցի Սալահն ու ֆրանսիացի Անրին 175 գոլով առաջնության պատմության լավագույն ռմբարկուների պայքարում 7-րդ տեղում են։ Անրին այդ ցուցանիշին հասել է 258, իսկ Սալահը` 282 խաղում։
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է, որը «Բլեքբեռնի» ու «Նյուքասլի» կազմում մրցակիցների դարպասը գրավել է 260 անգամ։
Հիշեցնենք, որ 32-ամյա Սալահը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել ու օգնել «Լիվերպուլին» ոչ-ոքի (2-2) գրանցել։