«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների ցուցակում բարձրացել է 5-րդ տեղ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Սալահը 184 գոլով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու, արգենտինացի Սերխիո Ագուերոյին, որն ավարտել է մարզական կարիերան:
Առաջատարը 260 գոլով լեգենդար Ալան Շիրերն է, երկրորդը 213 գոլով Հարի Քեյնն է, երրորդը՝ 208 գոլով Ուեյն Ռունին, չորրորդը՝ 187 գոլով Էնդի Քոուլը:
Մոհամեդ Սալահի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը կսպառվի ընթացիկ մրցաշրջանից հետո: Ամենայն հավանականությամբ, եգիպտոսցին կհեռանա մերսիսայդյան ակումբից:


