«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը չորրորդ տուրում գրավել է «Բարնլիի» դարպասը (1-0)` դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ չորրորդ ռմբարկուն։
Եգիպտոսցի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 188-ի` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլին։
Սալահը ռմբարկուական պայքարում զիջում է միայն Ալան Շիրերին (260 գոլ), Հարի Քեյնին (213) և Ուեյն Ռունիին (208)։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


