«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը չի տեղափոխվի Սաուդյան Արաբիա, հայտնում է Givemesport-ը` հղում անելով լրագրող Բեն Ջեյքոբսին։
Մերձավորարևելյան երկրում սկսել են բացասաբար վերաբերվել եգիպտոսցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գաղափարին։ Կողմերը բանակցել են, սակայն արաբները պաշտոնական առաջարկ չեն արել 32-ամյա ֆուտբոլիստին։ Բանակցությունները ձախողվել են։
Դրանից բացի, Սալահը ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։ Մերսիսայդյան գրանդն էլ հուսով է, որ կհաջողվի համաձայնության հասնել նրա հետ ու երկարաձգել հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից Սալահին ձեռք բերելուն ամենամոտը «Ալ Հիլալն» է։
Եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 43 խաղում խփել է 32 գոլ, կատարել 22 ասիստ։