Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը «Վեսթ Հեմի» դեմ տնային խաղում ասիստ է կատարել Լուիս Դիասին և գերազանցել Թիերի Անրիի ու Էռլինգ Հոլանդի ռեկորդը, գրում է Sky Sports-ը։
Եգիպտոսցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ունի գոլային արդեն 45 ներգրավվածություն (27 գոլ + 18 ասիստ)։ Դա պատմության մեջ լավագույն ցուցանիշն է այն պահից ի վեր, երբ Անգլիայի առաջնությունն անցկացվում է 38 տուրով։
Թիերի Անրին «Արսենալում» 2002/03 մրցաշրջանում խփել 24 գոլ, կատարել 20 ասիստ, Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» 2022/23 մրցաշրջանում` 36 գոլ, 8 ասիստ։
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ» հանդիպումը» Fast TV հավելվածի (iOS, Android) ուղիղ եթերում է։