Logo

Սալահը «գոլ+ասիստ» ցուցանիշով Պրեմիեր լիգայում գերազանցել է Անրիին

10:58 / 23.12.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը հերթական տպավորիչ ցուցանիշներն է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

32-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում կատարել է 252 արդյունավետ գործողություն (172 գոլ, 80 գոլային փոխանցում) և շրջանցել Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, լեգենդար ֆրանսիացի Թիերի Անրիին, որը Պրեմիեր լիգայում 249 արդյունավետ գործողություն ունի (175 գոլ և 74 գոլային փոխանցում)։

Սալահը Պրեմիեր լիգայի պատմության մեջ «գոլ+ասիստ» ցուցանիշով 7-րդն է, առաջատարը լեգենդար Ալան Շիրերն է՝ 328 (260 գոլ և 68 գոլային փոխանցում)։

Սալահը նաև դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, որը մինչև Սուրբ Ծնունդ խփեց 10+ գոլ և կատարեց 10+ գոլային փոխանցում։ Նա գլխավորում է Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների և ասիստենտների վարկանիշը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ