Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» պատմության մեջ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում «գոլ+ասիստ» ցուցանիշով լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Stats Foot-ը:
32-ամյա Սալահն Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում խփել է 27 գոլ, կատարել 17 ասիստ: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որն ԱՊԼ 2013/2014 մրցաշրջանում «գոլ+ասիստ» ցուցանիշով 43 միավոր էր վաստակել (31 գոլ և 12 գոլային փոխանցում)։
Mohamed Salah est impliqué dans 44 buts en championnat cette saison (27 réalisations, 17 passes décisives) soit le record pour un joueur de Liverpool lors d'un exercice en Premier League devant Luis Suarez en 2013/14 (43- 31 buts, 12 assists). #LIVSOU
— Stats Foot (@Statsdufoot) March 8, 2025


