Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն:
Եգիպտոսցի ֆուտբոլիստը «Լեսթերի» դեմ (3-1) Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ և գոլ+ասիստ համակարգով վաստակած միավորների քանակը հասցրել է 250-ի (171+79):
Այդ արդյունքին 32-ամյա աստղը հասել է 267 խաղում և այժմ լիգայի պատմության մեջ 4-րդն է:
Հիշեցնենք, որ առաջին տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին է (276), նրան հաջորդում է մանկունյացիների լեգենդ Ռայան Գիգզը (271), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Տոտենհեմի» նախկին ռմբարկու Հարի Քեյնը (259):


