«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Հուսով եմ, որ կիրակի նա կրկին ցույց կտա, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է «Լիվերպուլի» համար: Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի յուրաքանչյուր ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», - ասել է նիդերլանդցի մասնագետը:
Եգիպտոսցի հարձակվողը «Լիվերպուլի» կազմը համալրել է 2017 թվականին «Ռոմայից»: Անգլիական թիմի կազմում 393 խաղում նա խփել է 243 գոլ, կատարել 109 գոլային փոխանցում:


