Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը կրկին վնասվածք է ստացել: Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է տեղեկությունը:
Աֆրիկայի գավաթի խաղարկության ժամանակ ստացած վնասվածքից ապաքինվելուց հետո 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր վերադարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում:
«Ինչ վերաբերում է Սալահին, ապա նա ազդրի հետին մկանի լարվածություն է զգում: Սարսափելի ոչինչ չկա, մենք ամեն օր կհետևենք դինամիկային, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Սալահը «Բրենթֆորդի» հետ խաղում դաշտ էր դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո և դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
ՓԵտրվարի 21-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 26-րրդ տուրի առաջին խաղում ընդունելու է «Լութոն Թաունին»:

-15.jpg)
