Logo

Սալահը կրկնել է Ջերարդի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 04.11.2020ՍՊՈՐՏ
mohamed salah steven gerrard gfx zhluiidto0es1g9bx2adij2wl - Սալահը կրկնել է Ջերարդի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի համար «Ատալանտայի» դեմ խաղը հոբելյանական է ստացվել:

Բերգամոյում կայացած հանդիպմանը, որում «Լիվերպուլը» ջախջախեց մրցակցին 5-0 հաշվով, Սալահը հեղինակեց գոլերից մեկը. եգիպտացին մերսիսայդցիների կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակներում խփեց իր 21-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով ակումբի լեգենդ Սթիվեն Ջերարդին: Այսպիսով՝ Ջերարդն ու Սալահը խփած 21 գոլով «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուներն են Չեմպիոնների լիգայում:

Սալահը «Լիվերպուլ» տեղափոխվեց 2017-ին «Ռոմայից»: «Կարմիրների» հետ նա 2019-ին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ