Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում 300-րդ խաղն է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս ընթացքում Սալահը խփել է 188 գոլ, կատարել 89 գոլային փոխանցում և նվաճել չեմպիոնական 2 տիտղոս:
Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում տանը 0-3 հաշվով պարտվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
«Լիվերպուլը» 18 միավորով 11-րդն է, «Նոթինգհեմը»` 12 միավորով 16-րդը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


