«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը՝ 2024/25 մրցաշրջանում արտագնա խաղերում խփելով իր 16-րդ գոլը, գրում է Opta-ն։
Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում մրցակցի դաշտում նույնքան գոլ խփել են միայն Քևին Ֆիլիփսը («Սանդեռլենդ», 1999/00) ու Հարի Քեյնը («Տոտենհեմ», 2022/23)։
32-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով առաջատար դառնալու համար դեռ չորս արտագնա հանդիպում ունի անցկացնելու։ Նա 25 գոլով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է։


