Logo

«Բավարիայի» մարզական տնօրեն. «Մեզ չի հետաքրքրում Ռոնալդուի տրանսֆերը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:09 / 23.08.2022• ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին:

«Մենք արդեն ունենք ծանր ֆինանսական վիճակ, նույնիսկ Լևանդովսկիին վաճառելուց հետո:

Ունենք փորձառու խաղացողներ և երիտասարդ տաղանդներ, որոնք նույնպես խաղաժամանակի կարիք ունեն։

Ուստի մեզ չի հետաքրքրում Ռոնալդուի տրանսֆերը։ Սա մեր հասանելիությունից դուրս է, և ընդհանուր առմամբ՝ մենք գոհ ենք մեր կազմից»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Բավարիայի» մարզական տնօրենը խոստովանել է, որ բանակցել են Հալանդի հետ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ