Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը «Յուվենտուսի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերի համար Թուրինում բանակցություններ է վարել իտալական ակումբի հետ:
«Կարևոր էին «Յուվենտուսի» հետ շփումները: Մենք երկու բանակցային հանդիպում ունեցանք, հիմա պետք է համբերատար լինենք ու տեսնենք, թե ինչ կլինի։
Սկզբունքորեն ես լավատես մարդ եմ։ Մենք լավագույնը կանենք «Բավարիայի» համար»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն բարձրաձայնել էր Դե Լիխտի՝ թուրինյան թիմից հեռանալու մտադրության մասին: Նիդեռլանդների հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպանը 2019 թվականի հուլիսից է խաղում «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


