Logo

Հայաստանի թիմերի կազմերն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

22:15 / 25.12.2023Շախմատ
null

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում դեկտեմբերի 26-30-ը կանցկացվի 2023 թվականի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը։

Կանանց առաջնությանը մասնակցելու է Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը՝ 11 խաղափուլով: Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ից 30-ը՝ 21 խաղափուլով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ