Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը նվաճել է մեկ մեդալ։
Պայքարի մեջ մտած չորս հայ սամբիստները պարտվել են մեկնարկային գոտեմարտերում, սակայն 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսեկովը դուրս է եկել եզրափակիչ։
Սպոփիչ գոտեմարտում Մանուկյանը հաղթել է բուլղարացի Ստոյանովին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ուժեղ է գտնվել ղազախ Իմախանովից։
Նոյեմբերի 12-ին մրցագորգ դուրս կգան Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):
Հայաստանի թիմը 8 մարզիկով է մեկնել սամբոյի աշխարհի առաջնությանը։


