Logo

Սամբոյի ԵԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

23:33 / 25.04.2025Սամբո
null

Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը:

Հայաստանը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Մինչև 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մհեր Օհանյանը, որը եզրափակիչում վաղաժամ հաղթանակի է հասել Վրաստանի ներկայացուցիչ Միխայիլ Գափրինդաշվիլիի դեմ պայքարում:

Արծաթե մեդալակիր են դարձել Արշակ Բեխչյանը (64 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ), բրոնզի են արժանացել Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ), Արսեն Հայրապետյանը (+98 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ