Logo

«Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահը մի պահ մոռացել էր, թե որ դիրքի խաղացող է

02:18 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահ Լորենցո Կեպին «Վերոնայի» իր հասակակիցների դեմ Պրիմավերա 1-ի 22-րդ տուրի խաղում (1-1) աչքի է ընկել դարպասապահին ոչ հատուկ գործողությամբ:

Խաղի 60-րդ րոպեին՝ «Վերոնայի» երիտասարդական թիմի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո, 18-ամյա դարպասապահը գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, սակայն դրանից անմիջապես հետո չգիտես ինչու որոշել է թողնել դիրքն ու առաջանալ: Գնդակը բաժին է հասել մրցակցի պաշտպան Դավիդե Դե Բատիստիին, որը հեռվից հարվածով գրավել է անպաշտպան մնացած դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ