Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սամիր Նասրին պատմել է, թե Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո կարիերան շարունակելու ակումբի լեգենդ Մարկո Ռոյսը:
«Ռոյսը մեր անձնական զրույցի ժամանակ ասաց, որ ցանկանում է տեղափոխվել MLS»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են թուրքական և MLS-ը ներկայացնող մի շարք ակումբներ:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել է 8 գոլի և 9 ասիստի հեղինակ: