Իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին նշանակվեց բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
63-ամյա արգենտինացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Մարզիչն իր պարտականությունները կկատարի հաջորդ շաբաթվանից:
Ավելի վաղ Սամպաոլին հեռացվել էր «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա գլխավորությամբ թիմը 14-րդն էր Լա լիգայում և երկու միավոր էր առաջ վտանգավոր գոտում գտնվող թիմերից:
«Ֆլամենգոն» Բրազիլիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը: Նոր մրցաշրջանի առաջին տուրում թիմն ապրիլի 16-ին ուժերը կչափի «Կորիտիբայի» հետ: