Logo

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց Ջենովայում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:39 / 23.08.2022• ՍՊՈՐՏ
Յուվենտուս-Սամպդորիա

Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Ջենովայի «Սամպդորիայի» հետ:

Հանդիպման 65-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, սակայն գոլը չեղարկեց VAR-ը (տեսակրկնությունների համակարգ):

2 տուրից հետո թուրինյան ակումբը 4 միավորով 4-րդն է, «Սամպդորիան», վաստակելով առաջին միավորը, բարձրացավ 16-րդ տեղ:

Հաջորդ տուրում իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալելու է Հռոմի «Ռոմային», Ջենոան ներկայացնող ակումբն արտագնա խաղում ուժերն է չափելու Սալերնոյի «Սալերնիտանայի» հետ:

Ա Սերիա, 2-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ