Իտալական «Սամպդորիայի» գրասենյակ ուղարկել են ծրար, որի մեջ եղել է փամփուշտ, հայտնում է Gazzetta dello Sport:
Երկրպագուները փամփուշտի հետ ուղարկել են նաև ակումբի նախկին նախագահներ Մասիմո Ֆերերոյի և Էդոարդո Գարոնեի հասցեին սպառնալիքներ պարունակող նամակ:
Խնդիրն այն է, որ մինչև հիմա Ֆերերոյին է պատկանում ակումբի բաժնետոմսերի մեծ մասը, որն իտալացին հրաժարվում է վաճառել: Դրա պատճառով ակումբը չեն կարողանում վաճառել օտաերկրյա ներդրողներին ու փակել 150 միլիոն եվրո պարտքը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Սամպդորիան» 9 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է:


