Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 Եվրոպայի առաջնությանը 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով կանգնել է պատվո հարթակի 2-րդ աստիճանին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամը 3-րդ լավագույն ցուցանիշն է գրանցել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ կշռող ծանրաձողը , իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (207 կգ)։
Հայաստանի հավաքականից այսօր մրցահարթակ դուրս կգան նաև Սիմոն Մարտիրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը և Գոռ Մինասյանը։

