Թուրքիայի Էրզրում քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 66 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Սամվել Սիրամարգյանը։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը շանս չի տվել ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին ու հաղթել բոլոր ռաունդներում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամատիկը հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը:
Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էր դարձել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը և 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։




Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:


