Logo

Էրզրում. Սամվել Սիրամարգյանը եզրափակիչում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:38 / 17.08.2022• Բռնցքամարտ
Սամվել Սիրամարգյան

Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանը նվաճեց եզրափակիչի առաջին ուղեգիրը։

Կիսաեզրափակիչում հաղթեց Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան Սամվել Սիրամարգյանը։

Հայ մարզիկը վստահ հաղթանակ տարավ իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին նրան։

Եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել՝ 5-0 հաշվով հաղթելով Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլին։

Մինչև այդ նման հաջողություն էին գրանցել 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 50 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը,  42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: 

Տղաների հավաքականի կազմը

Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):

Աղջիկների հավաքականի կազմը

Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ