Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուց 7 մրցաշրջան անց կվերադառնա Լիգա 1, հաղորդում է RMC Sport-ը:
29-ամյա ֆուտբոլիստը, որը խզել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, ազատ գործակալի կարգավիճակում կմիանա ֆրանսիական «Լիլին»: Ումտիտին արդեն ժամանել է Ֆրանսիա և հուլիսի 21-ին անցել բուզննում:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանը ֆրանսիացին վարձավճարով անցկացրել էր իտալական «Լեչեում» և մասնակցել 25 հանդիպման: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: