Logo

Սանչոն չի խաղա «Բարնլիի» դեմ․ նրա ապագան ՄՅՈՒ-ում անորոշ է

23:19 / 22.09.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն չի մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ արտագնա խաղին, ասուլիսի ժամանակ հայտարարել է մանկունիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Սանչոն շարունակում է մարզվել անհատական ծրագրով. նիդերլանդցի մասնագետի հետ ընդհարումից հետո երիտասարդ խաղացողը չի մարզվում ընդհանուր խմբում։

Goal-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», հնարավոր է, ձմռանը Սանչոյի տրանսֆերային իրավունքը գնահատվածից ցածր գնով վաճառելու փորձ անի, եթե իրավիճակը չկարգավորվի։ 

Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղին Սանչոն չէր հայտավորվել, ինչից հետո Էրիկ տեն Հագը հայտարարել էր, որ Սանչոն չի տպավորում մարզումներին։ Երիտասարդ ֆուտբոլիստը պատասխանել էր մարզչին սոցցանցերում կատարած գրառումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ