Logo

Սանչոն կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

12:50 / 07.11.2025Ֆուտբոլ
null

Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Football Insider-ը։

Անգլիացու պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է հաջորդ ամռանը։ Հնարավոր է՝ Սանչոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի «Բորուսիա»։

25-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալական հիմունքով խաղում է «Ասթոն Վիլայում»։ 2025/26 մրցաշրջանում Սանչոն անցկացրել է 6 հանդիպում, բայց գոլային գործողություն չի կատարել։

Վինգերը նախկինում երկու անգամ համալրել է դորտմունդյան ակումբի շարքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի և Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ