Անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյի ապագան շարունակում է անորոշ մնալ, հայտնում է The Athletic-ը:
«Չելսին» կարող է 25 միլիոն ֆունտով ձևակերպել նրա ամբողջական տրանսֆերը: Պայմանագրի այդ կետն արդեն ակտիվացել է, սակայն դա չի երաշխավորում, որ լոնդոնյան գրանդը կգնա այդ ճանապարհով ու կգնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Սանչոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»:


